Ա․ Լոպուխին
2-3. «Թեպետ և ասում են. «Կենդանի է Տերը», բայց երդվում են ստությամբ»։ [2] «Օ՜, Տե՛ր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունն ուղղված չեն. Դու հարվածում ես նրանց, բայց նրանք ցավ չեն զգում. Դու ոչնչացնում ես նրանց, բայց նրանք չեն ուզում ընդունել խրատը. նրանք իրենց երեսը քարից ավելի պինդ են դարձրել, չեն ուզում դարձի գալ»։ (Սինոդական թարգ․)
«Սուտ են երդվում», այսինքն՝ իրենք էլ ոչ մի նշանակություն չեն տալիս Տիրոջ անունով իրենց երդումներին։
«Մի՞թե Քո աչքերը ճշմարտությանը չեն ուղղված», այսինքն՝ «իսկ Դու, Տե՛ր, միայն ճշմարտությունն ես գնահատում»։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եթէ նրանք նոյնիսկ ասեն, թէ կենդանի է Տէրը, իրաւ որ սուտ երդուած կը լինեն:
(Արարատ թարգ․) Եվ թեպետ ասում են. «Կենդանի է Տերը», բայց անտարակույս ստությամբ են երդվում։
(Գրաբար) Եթէ ասիցեն կենդանի է Տէր. թէպէտ եւ սուտ իսկ երդնուցուն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: