Ա․ Լոպուխին
30-31․«Սոսկալի և սարսափելի բան է կատարվում այս երկրում»։ [30]«Մարգարեները մարգարեանում են սուտ բաների մասին, և քահանաներն իշխում են նրանց միջոցով, և Իմ ժողովուրդը սիրում է դա: Իսկ ի՞նչ եք անելու այս ամենից հետո»։ (Սինոդական թարգ․)
Ի հավելումն իսրայելական ժողովրդի հանցագործությունների մասին ասվածի՝ մարգարեն մատնանշում է նաև այն սերտ դաշինքը, որը քահանաները կնքել էին սուտ մարգարեների հետ (Եր․ 29։24−26)։ Երեմիային հատկապես վշտացնում է այն հանգամանքը, որ ժողովուրդը հաճույքով լսում էր քահանաների և մարգարեների սուտ հավաստիացումները, որոնք նրանց վստահեցնում էին, որ նրանց պետությունում ամեն ինչ ապահով է։ Ժողովուրդը սխալ ճանապարհի վրա էր կանգնած և դրանից շեղվելու անգամ փոքրիկ ցանկություն չէր դրսևորում։ Ահա՛, թե ինչն էր տրտմեցնում Երեմիային։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:20
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Յիմարութիւններ ու արհաւիրքներ կատարուեցին երկրի վրայ:
(Արարատ թարգ․) Սոսկալի և քստմնելի բան է պատահել երկրում։
(Գրաբար) Յիմարութիւնք եւ արհաւիրք եղեն ի վերայ երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: