Երեմիայի մարգարեության մեկնություն 10:13

Ա․ Լոպուխին

«Նրա ձայնից աղմկում են երկնքի ջրերը, և Նա ամպերը բարձրացնում է երկրի ծայրերից, կայծակներ է ստեղծում անձրևի մեջ և հողմ է հանում Իր շտեմարաններից»։ (Սինոդական թարգմ.) [13]
   
    Քամու շտեմարանների մասին ընթերցի՛ր Հոբ 38․22՝ 17−25 համարների մեկնաբանության մեջ։ Մարգարեն կանխատեսում է Երուսաղեմի վրա բաբելոնացիների հարձակումը, քաղաքի անկումը և հրեա ժողովրդի գերի տարվելը: Պետք չէ տրտնջալ Աստծո նման որոշման դեմ, քանի որ իրենց տառապանքների համար հրեաներն իրենք են մեղավոր: Ավելին, պետք չէ հրեաների պարտությանը նայել որպես վերջնական պարտության:

---------------------------------------
[13] (Էջմիածին) Իր ձայնն արձակելիս՝ նա երկինքը լցնում է ջրերի առատութեամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրեւների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից:

(Արարատ թարգմ.) Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։

(Գրաբար) եւ ի տալոյ զձայն իւր՝ լնու բազմութիւն ջուրցն յերկինս. հանէ զամպս ի ծագաց երկրէ՝ եւ զփայլատակունս իւր յանձրեւս արար. հանէ զհողմս յշտեմարանաց իւրոց։