Երեմիայի մարգարեության մեկնություն 10:19

Ա․ Լոպուխին

«Վա՜յ ինձ իմ բեկվածության համար. տաժանելի է իմ վերքը, բայց ես ինքս ինձ ասում եմ. «Արդարև, սա իմ վիշտն է, և ես պետք է կրեմ այն»»։ (Սինոդական թարգմ.) [19]
   
    «Իմ վիշտը», այսինքն՝ այն վաստակվել է իմ կողմից: Մարգարեն խոսում է հրեա ժողովրդի լավագույն հատվածի անունից:

---------------------------------------
[19] (Էջմիածին) Վա՜յ քո կործանումին, քանզի ցաւալի են քո վէրքերը. իսկ ես ասում եմ. «Արդարեւ հէնց դրանք են իմ վէրքերը, որ վիճակուեցին ինձ.

(Արարատ թարգմ.) Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։

(Գրաբար) Վայ ի վերայ բեկման քոյ, զի ցաւագին են հարուածք քո։ եւ ասեմ, արդարեւ այդ իսկ են վէրք իմ, եւ եհաս յիս։