Ա. Լոպուխին
«Մի՞թե հեթանոսների ունայն աստվածների մեջ անձրև տվող կա, կամ մի՞թե երկինքն ինքն իրենով կարող է ցող տալ. մի՞թե դա Դու չես, Տե՛ր, մեր Աստվա՛ծ: Քեզ վրա ենք մենք հույս դնում. որովհետև Դու ես անում այս բոլոր բաները»։ (Սինոդական թարգմ.) [22]
«Քո փառքի աթոռը». Երուսաղեմի տաճարն է:
---------------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Հեթանոսական կուռքերի մէջ կա՞յ արդեօք մի կուռք, որ անձրեւ բերի, կամ թէ կարո՞ղ է երկինքը ինքն իրեն հեղեղ տեղալ. այդ անողը միթէ դու ինքդ չե՞ս, ո՛վ Տէր Աստուած մեր, եւ մենք քեզ վրայ ենք դնում մեր յոյսը, քանզի դու ես այդ ամէնը կատարում:
(Արարատ թարգմ.) Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։
(Գրաբար) Միթէ իցէ՞ ի կուռս հեթանոսաց՝ որ տեղասցէ. կամ թէ երկինք տայցե՞ն զլրութիւն իւրեանց. ոչ ապաքէն դո՞ւ ես նոյն Տէր Աստուած մեր, եւ ակն կալցուք քեզ զի դու արարեր զայս ամենայն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: