Երեմիայի մարգարեության մեկնություն 15:9

Ա․ Լոպուխին

«Վա՜յ ինձ, մա'յր իմ, որ դու ինձ ծնեցիր որպես մի մարդ, որը կռվում և վիճում է ամբողջ երկրի հետ. ոչ մեկին պարտք չեմ տվել, և ոչ ոք ինձ պարտք չի տվել, բայց բոլորն անիծում են ինձ»։ (Սինոդակ. թարգմ.)[9]
   
   Մարգարեն տառապում էր այն չարությունից, որը հրեաների մեջ գրգռվում էր իր համաքաղաքացիներին սպասվող Աստծո դատաստանի մասին նրա խոսքից: Թեև Աստված իր աջակցության խոստմամբ հանգստացնում էր Երեմիային, սակայն մարգարեն դեռևս չէր կարողանում քաջությամբ լցվել: Որքա՞ն երկար ժամանակ նա դեռ պետք է տառապեր: Ի վերջո, հանուն Աստծո՝ նա նսեմացումներ էր կրում:
   Սկզբում նա իսկապես հաստատուն  էր իր ծառայության մեջ և ուրախ էր, որ ինքը Եհովայի որոշումների պատգամաբերն է, ուստի հրաժարվել էր սովորական երիտասարդական ժամանցներից: Բայց հիմա նա ի վիճակի չէր կրելու իր առաքելության ամբողջ ծանրությունը  և չէր զգում այն զորությունը, որով Աստված խոստացել էր աջակցել նրան: Աստված մարգարեին պատասխանում է վախկոտության նախատինքով: Թող մարգարեն նորից հավաքի իր ուժերը, և այդ ժամանակ Աստված կրկին կաջակցի նրան՝ վերադարձնելով  կորցրած արժանապատվությունը, և մարգարեն կրկին նույն դիրքը կզբաղեցնի, որը նա զբաղեցրել էր իր ծառայությունը սկսելիս:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 15:1

---------------------------------------

[9](Էջմիածին թարգմ.) Նա, որ եօթը զաւակ էր ծնել, զրկանքների մատնուեց, նրա հոգին նուաղեց. միջօրէին նրա արեւը մայր մտաւ. ամօթն ու նախատինքն են պատել նրան: Նրանց մնացորդներին իրենց թշնամիների աչքի առաջ սրի պիտի մատնեմ», - ասում է Տէրը:

(Արարատ թարգմ.) Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը փչեց, նրա արևը դեռ ցերեկով մայր մտավ, նա ամաչեց ու պատկառեց. իսկ մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների դիմաց»,- ասում է Տերը։

 (Գրաբար) Ունայնացաւ եւթնածինն, ձանձրացաւ անձն նորա. եմուտ նմա արեւ զմիջաւրէիւ,

եղեւ յամաւթ եւ ի նախատինս։ զմնացորդս նոցա տաց ի սուր առաջի թշնամեաց նոցա, ասէ Տէր։