Երեմիայի մարգարեության մեկնություն 17։18

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ինձ մի՛ ամաչեցրու. թող նրանք զարհուրեն, բայց ինձ մի՛ զարհուրեցրու. նրանց վրա չար օ՛ր բեր և կրկնապատիկ կործանումով կործանի՛ր նրանց։
   
    Նա ոչ թե իր մասին մտածելով է սա ասում, այլ որովհետև մարգարեությունը միացավ իր ամոթին. եթե նրանք նեղության մեջ (նույնը) մնալով չպատժվեն, ապա մարգարեն կամաչի:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ես չպիտի ամաչեմ. թող նրանք դողան, բայց ես աներկյուղ պիտի լինեմ. նրանց վրա աղետի օ՛ր բեր և կործանի՛ր նրանց ծանր կործանումով»։(Սինոդական թարգ․)[18]
--------------------------------
[18] (Էջմիածին թարգ․) Իմ հալածիչնե՛րը թող ամօթահար լինեն, եւ ոչ թէ ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, եւ ոչ թէ ես զարհուրեմ. սեւ օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարուածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց:
(Արարատ թարգ․) Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ինձ մի՛ ամաչեցրու. թող նրանք զարհուրեն, բայց ինձ մի՛ զարհուրեցրու. նրանց վրա չար օ՛ր բեր և կրկնապատիկ կործանումով կործանի՛ր նրանց։
(Գրաբար) յամաւթ լիցին հալածիչքն իմ, եւ մի ես ամաչեցից. զարհուրեսցին նոքա՝ եւ մի ես զարհուրեցայց։ ած ի վերայ նոցա աւր չար, կրկին բեկմամբ բեկ զնոսա։