Սուրբ Եփրեմ Ասորի
Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։
Մարգարեն Տափեթի ձորում անոթ է կոտրում և ասում, որ այս ժողովուրդը ճիշտ այսպես կոտրվելու է բաբելոնացիների կողմից: Այնուհետև նա այս խոսքը կրկնում է տաճարի բակում: Երեմիան վարվում է, ինչպես մյուս մարգարեները, որպեսզի մարգարեությունը դաջի մարդկանց մտքում, և որպեսզի ժողովուրդը իր աչքերով տեսնի ու իր ականջներով լսի նրա խոսքը:
Ա. Լոպուխին
«Եվ ապա կոտրի՛ր այդ կուժն այն մարդկանց աչքի առաջ, որոնք կգան քեզ հետ»։ (Սինոդակ. թարգմ.)[10]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 19:1
---------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ.) Կը փշրես կուժն այն մարդկանց առաջ, որ բարձրանալու են քեզ հետ
(Արարատ թարգմ.) Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։
(Գրաբար) Եւ խորտակեսցես զկուժն առաջի արանցն որ ելանիցեն ընդ քեզ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: