Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ու ժողովրդին կը յայտնես. «Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես ձեր դիմաց դրել եմ կեանքի ճանապարհը եւ մահուան ճանապարհը:
Անցնելով բաբելոնացիների արքայի կողմը, նրան երդում տալով և իր վրա ստրկության կապանքներ վերցնելով՝ Հովակիմը դառնում է նրա հարկատուն։ Իսկ Սեդեկիան խախտում է երդումը և հեռանում դաշինքից: Երդմնազանցությունը որպես արդարացի պատճառ ունենալով՝ բաբելոնացիների թագավորը ռազմերթի է ելնում. բայց նույնիսկ այդ դեպքում Աստված չի դավաճանում նրանց: «Եթե ցանկանում եք,– ասում է,– դուրս գալ, ազատությո՛ւն ստացեք»: Ի՞նչ է պետք հաջորդիվ անել: Նրանք որոշում են նրա (այսինքն՝ Սեդեկիայի) երդմնազանցության մասնակիցը դառնալ։ Բայց ամենևին էլ անհրաժեշտ չէր մարգարեին հարցնել այն մասին, թե ինչ կլինի, երբ երդումները և դաշինքները ոտնահարվեն: Իսկ որպեսզի չկարողանան արդարանալ անգիտությամբ, որպեսզի ենթակաները չզգան ղեկավարի հարկադրանքը, ոչնչացնում է նաև նրանց: «Դռների մոտ,– ասում է,– պատիժ է. դուք կարող եք խուսափել դրանից: Իրական մահից խուսափել, կեղծ չերդվել և անվնաս մնալ կարողացողները ինչի՞ արժանի եղան, երբ որոշեցին մահվան հետ միասին իրենց վրա վերցնել երդմնազանցության մեղքը: Պետք է իմանալ, որ եթե նույնիսկ վիրավորվածը հեթանոս (Ελλην) լիներ, ապա այդ դեպքում էլ Աստված կպատժեր, քանի որ հեթանոսը ևս Նրան է պատկանում, և բացի այդ՝ նա իրեն պատկանողների համար ավելի շատ է հոգ տանում և վիրավորանք հասցնելով՝ ինքն էլ է վնաս կրում:
Ա. Լոպուխին
«Եվ այս ժողովրդին ասա՛. «Այսպես է ասում Տերը. «Ահա, Ես ձեր առաջ եմ դնում կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը»»։ [8] «Ով որ մնա այս քաղաքում, նա պիտի մեռնի սրից ու սովից և ժանտախտից. իսկ ով որ դուրս գա և հանձնվի ձեզ պաշարող քաղդեացիներին, նա պիտի ապրի, և նրա հոգին իր համար ավարի փոխարեն պիտի լինի»։ «Որովհետև Ես Իմ դեմքը դարձրել եմ այս քաղաքի դեմ, - ասում է Տերը, - չարիքի համար, և ոչ թե բարիքի համար. այն պիտի մատնվի Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա էլ կրակով պիտի այրի այն»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիայի խորհուրդը ժողովրդին
Դիմելով ժողովրդին՝ մարգարեն իրենց կյանքը փրկել ցանկացողներին քաղդեացիներին հանձնվելու խորհուրդ է տալիս։
-----------------------------
[8](Էջմիածին թարգմ.) Ու ժողովրդին կը յայտնես. «Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես ձեր դիմաց դրել եմ կեանքի ճանապարհը եւ մահուան ճանապարհը:
(Արարատ թարգմ.) Եվ դու այս ժողովրդին ասա՛. Այսպես է ասում Տերը. "Ահա ես ձեր առաջ եմ դնում կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։
(Գրաբար) Եւ ցժողովուրդն ասասցես. Այսպէս ասէ Տէր. Ահաւադիկ ես եդի առաջի երեսաց ձերոց զճանապարհս կենաց, եւ զճանապարհ մահու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: