Երեմիայի մարգարեության մեկնություն 22:22

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Քո բոլոր հովիւներին քամիները պիտի քշեն, ու քո բոլոր հոմանիները գերութեան պիտի գնան, որպէսզի այն ժամանակ ամաչես եւ անարգուես քո բոլոր սիրելիներից:
   
   «Քո բոլոր հովիվներին քամիները պիտի քշեն»։ Այն հովիվներին, որոնց կառավարման ժամանակ հույս ունեիր, որ ապահով կլինես: Աստված ոչնչացնում է այն ամենը, ինչի վրա մենք հույս ենք դնում, որպեսզի մենք դրանց չապավինենք և դրանցից օգնություն  չակնկալենք։
   «Եվ այն ժամանակ կամաչես»։ Քանի որ նրանք չէին հայտնվում,– ասում է նա,– բայց ոչնչացվում էին (ապրողների) միջից:
   

Ա. Լոպուխին

«Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո ընկերները պիտի գերեվարվեն. և այդ ժամանակ դու պիտի ամաչես և պիտի նախատվես քո բոլոր չարագործությունների համար»։ (Սինոդական թարգմ.) [22]
   
   Պաղեստինում քամիները երբեմն այնքան ուժեղ են լինում, որ մարդկանց օդ են բարձրացնում: «Հովիվները» ժողովրդի կառավարիչներն են:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20

--------------------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Քո բոլոր հովիւներին քամիները պիտի քշեն, ու քո բոլոր հոմանիները գերութեան պիտի գնան, որպէսզի այն ժամանակ ամաչես եւ անարգուես քո բոլոր սիրելիներից:
(Արարատ թարգմ.) Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո հոմանիները պիտի գերեվարվեն. այն ժամանակ իսկապես պիտի ամաչես և նախատվես քո բոլոր չարությունների համար։
(Գրաբար) Զամենայն հովիւս քո հողմք արածեսցեն, եւ ամենայն հոմանիք քո ի գերութիւն գնասցեն. զի յայնժամ ամաչեսցես եւ անարգեսցիս յամենայն սիրելեաց քոց։