Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Արդարեւ, մարգարէ ու քահանայ պիղծ են դարձել. իմ Տան մէջ անգամ ես տեսայ նրանց չարութիւնները, -ասում է Տէրը:-
Ինձ թվում է, որ նա խոսում է հենց տան մեջ կատարվող պոռնկության մասին, այնպես որ նրանք ըստ արժանապատվության՝ քահանա, ըստ տեղի՝ «Աստծո տուն», իսկ ըստ գործի՝ չար շնացողներ էին: Ի՞նչը կարող է սրանից ավելի վատ լինել: Մյուսներին չհավատալը անհրաժեշտ չափով ցույց է տալիս նրանց անբարոյականությունը, քանզի ոչնչացնում էին այլոց ամուսնությունները, բռնի կերպով նետվում էին կանանց վրա:
Ա. Լոպուխին
««Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան կեղծավորներ են. անգամ Իմ տանը Ես գտա նրանց չարությունը, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [11]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:9
-----------------------------------------
[11](Էջմիածին թարգմ.) «Արդարեւ, մարգարէ ու քահանայ պիղծ են դարձել. իմ Տան մէջ անգամ ես տեսայ նրանց չարութիւնները, - ասում է Տէրը: -
(Արարատ թարգմ.) «Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան ապականված են, իմ տանն անգամ ես գտա նրանց չարությունը,- ասում է Տերը։
(Գրաբար) զի մարգարէ եւ քահանայ պղծեցան, եւ ի տան իմում գտի զչարիս նոցա՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: