Երեմիայի մարգարեության մեկնություն 23:15

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Դրա համար էլ Զօրութիւնների Տէրն այսպէս է ասում մարգարէների ասին. «Ահաւասիկ ես դրանց ցաւեր եմ տալու իբրեւ կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետեւ պղծութիւնն արար աշխարհում տարածուեց Երուսաղէմի մարգարէներից»:
    
    Սա ոչ թե բնությունից է գալիս, այլ հոգևոր տրամադրությունից: Եթե ​​սա ըստ բնության է դառը լինում, ապա դրա դեմ  շատ միջոցներ կարելի է գտնել. փոխում ենք տեղը, ունեցողներից ենք այդպիսի միջոցներ ստանում, դիմում ենք ինչ–որ այլ բանի: Իսկ երբ հենց զգայարանին է վնաս հասցվում, ապա այդ դեպքում ցանկացած դեղամիջոց անօգուտ է դառնում: Ուստի ավելի լավ է առողջ զգացողություն ունենալ, քան մեզ հետ միշտ դառը նյութեր վերցնել:
Դարձյալ պատճառն է մատնանշում. նրանց համար քաղաքը աղետի հասցնելը բավարար չէր,  այլ նրանք նաև մյուսների հետ կատարվածի մեղավորը դարձան:
    

Ա. Լոպուխին

«Սրա համար Զորությունների Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Ահա, Ես նրանց պիտի կերակրեմ օշինդրով և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից չարությունը տարածվեց ամբողջ երկրի մեջ»»։ (Սինոդական թարգմ.) [15]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:9

-----------------------------------------
[15](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ Զօրութիւնների Տէրն այսպէս է ասում մարգարէների ասին. «Ահաւասիկ ես դրանց ցաւեր եմ տալու իբրեւ կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետեւ պղծութիւնն արար աշխարհում տարածուեց Երուսաղէմի մարգարէներից»:

(Արարատ թարգմ.) Սրա համար Զորությունների Տերը մարգարեների մասին այսպես է ասում. «Ահա ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից ամբողջ երկրի մեջ անաստվածություն տարածվեց»։

(Գրաբար) Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր զաւրութեանց ի վերայմարգարէիցն. Ահաւադիկ ես ջամբեցից դոցա ցաւս, եւ արբուցից դոցա ջուր դառնութեան. զի իմարգարէիցն Երուսաղէմի ել պղծութիւն ընդ ամենայն երկիր։