Մեկնություն Երեմիայի Մարգարէության 25:12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ երբ լրանայ եօթանասուն տարին, վրէժխնդիր կը լինեմ բաբելացիների արքայից եւ այդ ազգից՝ իրենց անօրէնութիւնների համար, - ասում է Տէրը, - ինչպէս եւ Քաղդէացիների երկրից. դրանք կը դարձնեմ յաւիտենապէս ամայի:
   
   Նախատեսում է նաև բաբելոնացիների պատիժը, որպեսզի դու իմանաս, որ այժմ նրանք դա իրենց ուժերով չեն անում:
   Գերության յոթանասուն տարիները հաշվում են Հովակիմ թագավորի երրորդ տարվանից սկսած: Եգիպտոսի թագավորի կողմից նշանակված Հովակիմը թագավորում է Հովաքազից հետո:
   

Ա. Լոպուխին

«Եվ կլինի. երբ լրանա յոթանասուն տարին, կպատժեմ Բաբելոնի թագավորին և այդ ժողովրդին, - ասում է Տերը, - նրանց ամբարշտության համար, նաև` քաղդեացիների երկրին, և այն կդարձնեմ հավիտենական ամայություն», (Սինոդական թարգմ.) [12]

-----------------------------------------

[12](Էջմիածին թարգմ.) Իսկ երբ լրանայ եօթանասուն տարին, վրէժխնդիր կը լինեմ բաբելացիների արքայից եւ այդ ազգից՝ իրենց անօրէնութիւնների համար, - ասում է Տէրը, - ինչպէս եւ Քաղդէացիների երկրից. դրանք կը դարձնեմ յաւիտենապէս ամայի:
(Արարատ թարգմ.) Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ ի կատարել ամացն իւթանասնից, խնդրեցից զվրէժս ի թագաւորէն բաբելացւոց. եւ յազգէն յայնմանէ՝ ասէ Տէր, ըստ անաւրէնութեանց նոցա, եւ յերկրէն Քաղդեացւոց. եւ եդից զնոսա յապականութիւն յաւիտենական։