Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դու էլ նրանց համար կը մարգարէանաս իմ այս բոլոր պատգամները եւ կ՚ասես նրանց. «Տէրն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տայ, իր ձայնը, հրամանի իր խօսքը պիտի արձակի իր տեղից, եւ նրանք, այգեկութ անողների պէս, երկրի բոլոր բնակիչներին պատասխան պիտի տան, թէ մահը վրայ հասաւ երկրից,
«Տերն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տա, իր ձայնը, հրամանի իր խոսքը պիտի արձակի իր տեղից», այսինքն՝ Երուսաղեմում և հատկապես Իր տաճարում: Երեմիան այստեղ մարգարեանում է բազմաթիվ ազգերի ոչնչացման մասին, որոնք հրեաների հետ միասին պարտության կմատնվեն քաղդեացիների կողմից: Նա կանխատեսում է նրանց այն վերջնական ոչնչացումը, որը կանխատեսում էր նաև Եսայիան, և որն այնուհետև ինքն էլ է ավելի մանրամասն կերպով նկարագրում, և այժմ նա այս ժողովուրդների պարտությունը ներկայացնում է հնձանում խաղողի ճութերը կոխոտող խաղողագործի տեսքով: Կոխոտվող խաղողի պես նրանք կաղաղակեն. վա՜յ, վա՜յ բոլոր նրանց, ովքեր ապրում են երկրի վրա: Սրանք քաղդեացիների աղաղակներն են, որոնք միմյանց հորդորում են խաղողի ճութերի նման ոտնակոխ անել հրեաներին և մյուս ժողովուրդներին:
Ա. Լոպուխին
30–38. «Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և ասա՛ նրանց. «Տերը բարձրից որոտալու է և Իր սուրբ բնակարանից արձակելու է Իր ձայնը. ահավոր որոտալու է Իր բնակավայրի դեմ. հնձանում տրորողների պես պիտի գոչի բոլոր նրանց դեմ, ովքեր բնակվում են երկրի վրա»»։ [30] ««Աղմուկը հասնելու է մինչև երկրի ծայրը, որովհետև Տերը վեճ ունի ժողովուրդների հետ. Նա դատ է տեսնելու ամեն մարմնի հետ, ամբարիշտներին Նա սրի է մատնելու», - ասում է Տերը»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա, աղետը պիտի տարածվի մի ժողովրդից մյուս ժողովուրդը, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից»»։ «Եվ Տիրոջ կողմից սպանվածներն այն օրը երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն, նրանց համար սուգ չպիտի լինի ու չեն հավաքվելու և չեն թաղվելու, աղբ պիտի լինեն երկրի երեսին»։ «Ողբացե՛ք, հովիվնե՛ր, և աղաղակե՛ք ու թավալվե՛ք մոխրի մեջ, հոտի առաջնորդնե՛ր. որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման»։ «Եվ հովիվները ապաստան չպիտի ունենան, և հոտի առաջնորդները՝ փրկություն»։ «Լսվում է հովիվների աղաղակը և հոտի առաջնորդների ողբը, որովհետև Տերն ավերել է նրանց արոտավայրը»: «Խաղաղ բնակավայրերը բնաջնջվում են Տիրոջ բարկալից զայրույթի պատճառով»։ «Նա թողեց Իր բնակավայրը, ինչպես մի առյուծ. և նրանց երկիրն ամայի դարձավ ավերիչի զայրույթի և Նրա բորբոք բարկության պատճառով»։(ՍինոդականԷջմիածին թարգմ.)
Այստեղ «բարձունք» բառն ավելի լավ է ընկալել որպես Երկնքի–Արքայության բարձրությունը, այլ ոչ թե Մորիայի բարձունքը, որն էլ նկատի ունեն, օրինակ, Ամովս (1, 2) կամ Հովել (3:16) մարգարեները: Այստեղ Աստծո բարկությունը տարածվում է և՛ Երուսաղեմի, և՛ Մորիայի բարձունքի վրա:
Դատաստան աշխարհի հանդեպ
Առանց բացառության, բոլոր ազգերը Աստծուց հատուցում կստանան: Եվ այս հատուցումը կլինի ամբողջական: Երկրի մի ծայրից մյուսը փռված կլինեն առանց թաղման մնացած սպանվածները: Ամբողջ երկիրը անապատ կդառնա: Այսպիսով՝ առանձին ժողովուրդների վերաբերյալ արված դատաստանը ընդլայնվելով կվերածվի համընդհանուր ու վերջնական դատաստանի, որը նա որպես մի առանձին գործողություն է ներկայացնում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 25:26
--------------------------------------------------
[30](Էջմիածին թարգմ.) Դու էլ նրանց համար կը մարգարէանաս իմ այս բոլոր պատգամները եւ կ՚ասես նրանց. «Տէրն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տայ, իր ձայնը, հրամանի իր խօսքը պիտի արձակի իր տեղից, եւ նրանք, այգեկութ անողների պէս, երկրի բոլոր բնակիչներին պատասխան պիտի տան, թէ մահը վրայ հասաւ երկրից,
(Արարատ թարգմ.) Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։
(Գրաբար) Եւ դու մարգարէասցիս ի վերայ նոցա զամենայն զպատգամս զայսոսիկ, եւ ասասցես ցնոսա. Տէր ի բարձանց ի սրբութենէ իւրմէ տացէ հրաման. տացէ զձայն իւր. զբան հրամանի ի տեղւոջէ իւրմէ։ եւ նոքա իբրեւ կթաւղք տացեն պատասխանի ի վերայ ամենայն բնակչաց երկրին,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: