Երեմիայի մարգարեության մեկնություն 28:16

Ա. Լոպուխին

«Ուստի այսպես է ասում Տերը. «Ահա, Ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս իսկ տարում դու պիտի մեռնես, որովհետև դու Տիրոջը հակառակ խոսեցիր»»։ (Սինոդական թարգմ.) [16]
    
Աստծո անունից սուտ խոսող Անանիան օրինական կերպով մահվան է դատապարտվում  (Բ Օրինաց 13:1):
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 28:12

-----------------------------------------

[16](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից: Այս տարուայ մէջ իսկ պիտի մեռնես դու, որովհետեւ հակառակ բաներ խօսեցիր Տիրոջ անունից»»:
(Արարատ թարգմ.) Ուստի Տերն այսպես է ասում. Ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր»։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Ահա ես արձակեցից զձեզ յերեսաց երկրիդ. եւ ի սմին տարւոջ մեռջիր դու, զի խոտորումն խաւսեցար ի Տեառնէ։