Երեմիայի մարգարեության մեկնություն 29:28

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նա մեզ լուր է ուղարկել Բաբելոն՝ ասելով, թէ՝ «Հեռու է ժամանակը. տնե՛ր կառուցեցէք եւ բնակուեցէ՛ք, այգինե՛ր տնկեցէք եւ կերէ՛ք նրանց պտուղները»»:
    
    Սեմեան  այլ  գաղթականների հետ միասին գաղթեցված մեկն էր. վերադարձով ուրախանալով՝ նա մխիթարվում էր այդ մասին խոսողների հետ միասին: Երբ մարգարեն նամակ է գրում և մարդկանց  հորդորում է գոհ լինել Բաբելոնում ապրած կյանքից, Սեմեան, այդ ժամանակ քահանա եղած Սոփոնիայից վրդովված, նախևառաջ այն մասին է գրում, ինչը ես բերել եմ մարգարեությունից (այսինքն՝   28–րդ  համարը), և նախատում է Սոփոնիային՝ այդ լուրը ուղարկած Երեմիային չպատժելու համար: Իսկ «զատվոր սինոխ» (tὸ ἀπόκλειομα Σινώχ) արտահայտությունը նշանակում է՝ «բանտային ազատազրկում», քանի որ «սինոխ» նշանակում է «ազատազրկում»: Եբրայերենում «պահակ» (կամ բանտ՝ φυλακή) բառը չի կարող հստակ սահմանվել, քանի որ «բանտ»–ի փոխարեն օգտագործվում է «ազատազրկում» արտահայտությունը:
    

Ա. Լոպուխին

«Որովհետև նա մեզ ևս նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելու. «Գերությունը երկարատև է լինելու. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք դրանցում. այգինե՛ր տնկեք և կերե՛ք դրանց պտուղները»»։  (Սինոդական թարգմ.) [28]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 29:24

-----------------------------------------

[28](Էջմիածին թարգմ.) Նա մեզ լուր է ուղարկել Բաբելոն՝ ասելով, թէ՝ «Հեռու է ժամանակը. տնե՛ր կառուցեցէք եւ բնակուեցէ՛ք, այգինե՛ր տնկեցէք եւ կերէ՛ք նրանց պտուղները»»:
(Արարատ թարգմ.) որովհետև նա մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով. "Երկարատև է լինելու. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը"»։
(Գրաբար) զի առաքեաց առ մեզ ի Բաբելովն եւ ասէ, թէ հեռի է ժամանակն. շինեցէք տունս՝ եւ բնակեցէք, տնկեցէք դրախտս՝ եւ կերայք զպտուղս նոցա։