Երեմիայի մարգարեության մեկնություն 31:4

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նորից պիտի շէնացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգաւաճես, ո՛վ կոյսդ Իսրայէլի: Դարձեալ պիտի առնես քո թմբուկը եւ խառնուես պարողների խմբերին:
    
    «Նորից պիտի շենացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգավաճես». այսինքն՝ քեզ նորից կտամ հին ժամանակներում ունեցած տեսքդ, որպեսզի ոչ ոք չկարողանա ընդդիմանալ: Մատնանշում է մեծ ազատության և խոր խաղաղության նշանները, և հենց տեքստում եղած բառերն են արտահայտում այդ բուռն ցանկությունը:
    

Սուրբ Եփրեմ Ասորի

Նորից պիտի շէնացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգաւաճես, ո՛վ կոյսդ Իսրայէլի: Դարձեալ պիտի առնես քո թմբուկը եւ խառնուես պարողների խմբերին:
    
    «Պիտի բարգավաճես, ո՛վ կույսդ Իսրայելի». այսինքն՝ բաբելոնյան գերությունից (քո ժողովրդի) վերադառնալուն պես, ամեն ինչդ նորից կվերակառուցվի, քանի որ բնակիչները կվերադառնան իրենց երկիրը: Այս համարի երկրորդ մասում մարգարեն խոսում է բաբելոնյան գերության ավարտից հետո իր ժողովրդին սպասվող բարեկեցության մասին և նկարագրում է այն օրհնությունները, որոնք իր ազգը ստանալու է Տիրոջից: Բայց այս ամենը, ըստ մարգարեության իրական իմաստի, պետք է հասկանալ որպես Քրիստոսի՝ Եկեղեցու մասին ասված, և դրա ապացույցն է հենց մարգարեության իրականացումը: Քանզի միայն Քրիստոսի Եկեղեցին է ընդունել այն օրհնությունները, որոնք այստեղ խոստանում է մարգարեն: Նրանով է մարգարեությունն իրականացել: Իսկ մենք մարգարեական խոսքերի իմաստը պետք է գտնենք հենց դրանց կատարման մեջ:
    

Ա. Լոպուխին

«Ես կրկին պիտի կառուցեմ քեզ, և դու պիտի կառուցվես, Իսրայելի' կույս, կրկին պիտի զարդարվես քո թմբուկներով և պիտի միանաս ուրախացողների շուրջպարին»։ (Սինոդական թարգմ.) [4]
    
    «Կկառուցեմ». այսինքն` կտամ ոչ միայն արտաքին բարեկեցություն, այլ նաև ներքին ուժ, որի վրա ամուր կհաստատվի այս բարեկեցությունը: «Զարդարվել տիմպաններով» (այս բառը նշանակում է «նկարազարդ կամ քանդակազարդ ճակատամաս»). բառացիորեն` տիմպաններ հագնել: Սովորաբար հրեա կանայք մատների վրա փոքր դափնիներ էին կրում:
    
    Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

------------------------------------------------

[4](Էջմիածին թարգմ.) Նորից պիտի շէնացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգաւաճես, ո՛վ կոյսդ Իսրայէլի: Դարձեալ պիտի առնես քո թմբուկը եւ խառնուես պարողների խմբերին:
(Արարատ թարգմ.) Եվ քեզ կրկին պիտի կառուցեմ, և դու պիտի կառուցվես, ո՛վ Իսրայելի կույս, կրկին քո թմբուկներով պիտի զարդարվես և ուրախացողների պարին պիտի միանաս։
(Գրաբար) Դարձեալ շինեցից զքեզ, եւ շինեսջիր կոյսդ Իսրայէլի. դարձեալ առցես զթմբուկ քո՝ եւ ելցես ընդ ժողովս խաղալկաց։