Երեմիայի մարգարեության մեկնություն 34:20

Ա. Լոպուխին

«Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց հոգիները փնտրողների ձեռքը, և նրանց դիակները կեր պիտի դառնան երկնքի թռչունների ու երկրի գազանների համար»։ (Էջմիածին թարգմ.) [20]
   
    Ընթերցի՛ր նաև Ծննդ. 15:11–րդ համարի մեկնաբանությունը։ Մարգարեին հիշեցվում է, թե ինչպես էին, Աբրահամի Աստծո հետ ուխտ կապելու ժամանակ, գիշատիչ թռչունները հարձակվում կենդանիների կտրատված մարմինների վրա։ Այդպես էլ այժմ թշնամիները գիշատիչ թռչունների պես կկտցեն հրեաների դիակները:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:8

---------------------------

[20](Էջմիածին թարգմ.) այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին:
(Արարատ թարգմ.) Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց կյանքը փնտրողների ձեռքը։ Նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կեր պիտի դառնան։
(Գրաբար) Տաց զնոսա ի ձեռս թշնամեաց նոցա, եւ ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. եւ արկից զդիակունս նոցա կերակուր թռչնոց երկնից՝ եւ գազանաց երկրի։