Ա. Լոպուխին
«Մինչ այդ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ. որովհետև Հուդայի քաղաքներից միայն սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ»։ (Սինոդական թարգմ.) [7]
Լաքիսը և Ազեկան երկու քաղաք են, որոնք տեղակայված են Երուսաղեմից հարավ–արևմուտք՝ հրեական երկրի ցածրադիր գոտիներում: Միայն դրանք դիմակայեցին բաբելոնացիների պաշարմանը. մյուս քաղաքներն արդեն գրավել էին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:1
----------------------------
[7](Էջմիածին թարգմ.) Իսկ բաբելացիների թագաւորի զօրքը կռւում էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի մնացած բոլոր քաղաքների դէմ, Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի երկրի քաղաքների մէջ միայն սրանք էին մնացել որպէս ամուր քաղաքներ:
(Արարատ թարգմ.) մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։
(Գրաբար) Եւ զաւր թագաւորին բաբելացւոց մարտնչէր ընդ Երուսաղէմի, եւ ընդ ամենայն քաղաքսն Յուդայ ընդ մնացեալսն, ընդ Լաքիսայ՝ եւ ընդ Ազեկայ. զի նոքա մնացեալ էին ի քաղաքացն՝ Յուդայ քաղաքք ամուրք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: