Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսել էի, որովհետեւ ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատաասխան չտուին»:
Հոնադաբի որդիներն անընդհատ պատվում են քահանայությունը (ίεροωσύνη)՝ ասելով. «Թող Ռեքաբի որդի Հոնադաբի որդիներից այր մարդ չպակասի՝ իմ առաջ կանգնելու համար»։ Մի՛ մտածեք, որ կորչում է հոր օրհնությունը:
Ա. Լոպուխին
«Դրա համար այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա կբերեմ այն բոլոր չարիքները, որոնք Ես ասել եմ նրանց մասին, որովհետև Ես ասացի նրանց, բայց նրանք չլսեցին, կանչեցի նրանց, բայց նրանք չպատասխանեցին»»։ (Սինոդական թարգմ.) [17]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:12
-----------------------------------------
[17](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսել էի, որովհետեւ ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատաասխան չտուին»:
(Արարատ թարգմ.) Սրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Ահա այն ամեն չարիքը, որ խոսել եմ նրանց մասին, ես բերելու եմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա, որովհետև ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին, կանչեցի նրանց, բայց նրանք չպատասխանեցին»։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւադիկ ես ածից ի վերայ Յուդայ՝ եւ ի վերայ ամենայն բնակչաց Երուսաղէմի զամենայն չարիս զոր խաւսեցայ ի վերայ նոցա. փոխանակ զի խաւսեցայ առ նոսա՝ եւ ոչ լուան. կոչեցի զնոսա՝ եւ ոչ ետուն ինձ պատասխանի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: