Ա. Լոպուխին
«Գնա՛ Ռեքաբյանների տունը և խոսի՛ր նրանց հետ ու նրանց բե՛ր Տիրոջ տունը՝ սենյակներից մեկը, և նրանց գինի՛ տուր, որ խմեն»։ (Սինոդկան թարգմ.) [2]
Ռաքբիմները (Ա Մնաց. 2:55) Մովսեսի ժամանակներից ի վեր հրեաների հետ բարեկամական հարաբերություններ ունեցած ցեղերի շավիղներն են: Նրանք ընդունվեցին Իսրայելի հասարակության մեջ, բայց պահեցին իրենց սովորույթներն ու ավանդույթները: Նրանց նախահայր Հովանադաբը Հեուի հետ միասին մասնակցել է Իսրայելի թագավորությունում Բահաղի պաշտամունքի ոչնչացման գործին (Դ Թագ. 10:15): Նա իր ցեղին կյանքի մի քանի կանոններ էր ավանդել, որոնք, իհարկե, ինքն էլ ժառանգել էր իր նախնիներից: Հիմնական կանոնը քոչվորական կյանք վարելն էր, ինչը բարոյական փչացման դեմ ավելի մեծ երաշխիքներ էր տալիս, քան քաղաքային կյանքը: Միայն անհրաժեշտությունից ելնելով՝ իրենց կյանքը բաբելոնացիներից փրկելու համար նրանք (հավանաբար մոտ մ.թ.ա. 601թ.) ստիպված եղան թաքնվել Երուսաղեմի պարիսպների հետևում: Սենյակները մեծ մասամբ դասավորված էին տաճարի առջևի բակում: Այստեղ էին պահվում զոհաբերության համար նախատեսված նյութերը, այստեղ էին ապրում ու խաղաղության զոհաբերությունից հետո հացկերույթներ անցկացնում տաճարի պաշտոնյաները:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 35:1
----------------------------------
[2](Էջմիածին թարգմ.) «Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ Տան սրահներից մէկը եւ գինի՛ խմեցրու նրանց»:
(Արարատ թարգմ.) «Գնա՛ Ռեքաբյանների տունը և խոսի՛ր նրանց և նրանց բե՛ր Տիրոջ տունը՝ սենյակներից մեկը, և նրանց գինի՛ տուր, որ խմեն»։
(Գրաբար) Երթ ի տուն Ռաքաբիմայ, եւ կոչեա զնոսա՝ եւ ածցես ի տուն Տեառն ի մի ի սրահից անտի, եւ արբուսցես նոցա գինի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: