Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ Գոդողիայի մոտ՝ Մասփա եկան և՛ Իսմայելը՝ Նաթանիայի որդին, և՛ Հոհանանը և Հովնաթանը՝ Կարեի որդիները, և՛ Սարայիան՝ Թանհումեթի որդին, և՛ Օփա նետոփաթացու որդիները, և՛ Հեզոնիան՝ Մաքաթիի որդին, նրանք և իրենց մարդիկ»։ (Սինոդական թարգմ.) [8]
«Նաթանի որդի Իսմայելը», ինչպես երևում է Երեմիա 41:1 համարից, թագավորական ընտանիքից էր: Այստեղից պարզ է դառնում, թե ինչու նա ընդվզեց Գոդողիայի դեմ։ Գոդողիան պարզ ծագում ունեցող մի մարդ էր, որին նա կարող էր նայել նաև որպես հայրենիքի դավաճանի:
«Նետոփատ»–ը Հրեաստանի քաղաքներից էր, որը Բեթղեհեմ քաղաքի մոտակայքում էր:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 40:7
-----------------------------------------
[8](Էջմիածին թարգմ.) Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մօտ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայէլը, Կարէի որդիներ Յովնանն ու Յովնաթանը, Թանաթէմի որդի Սարեան, Նետոփատի որդի Օփերի որդիներն ու Մաքաթիի որդի Յեզոնիան:
(Արարատ թարգմ.) Մասփա՝ Գոդողիայի մոտ եկան Նաթանիայի որդի Իսմայելը և Կարեի որդիները՝ Հոհանանը և Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոփաթացի Եփայի որդիները և Մաքաթիի որդի Հեզոնիան, իրենք և իրենց մարդիկ։
(Գրաբար) Եկին առ Գոդողիա ի Մասեփայ, Իսմայէլ որդի Նաթանայ, եւ Յովնան եւ Յովնաթան որդիք Կարէի. եւ Սարեա որդի Թանաթեմայ, եւ որդիք Ովփերի որդւոյ Նետոփատայ, եւ Յեզոնիա որդի Մաքաթայ. ինքեանք եւ արք որ ընդ նոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: