Երեմիայի մարգարեության մեկնություն 41:10

Ա. Լոպուխին

«Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա Նաբուզարադան թիկնապահապետը կարգել էր Գոդողիային՝ Աքիկամի որդուն, և Իսմայելը՝ Նաթանիայի որդին, գերեվարեց նրանց ու գնաց Ամմոնի որդիների մոտ»։ (Սինոդական թարգմ.) [10]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 41:1
------------------------------

[10](Էջմիածին թարգմ.) Իսմայէլը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին եւ թագաւորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը յանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային: Նաթանի որդի Իսմայէլը առաւօտ կանուխ ելաւ գնաց միւս կողմը՝ ամոնացիների մօտ:
(Արարատ թարգմ.) Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա թիկնապահապետ Նաբուզարադանը կարգել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերեվարեց ու գնաց, որ անցնի Ամմոնի որդիների մոտ։
(Գրաբար) Եւ դարձոյց Իսմայէլ զամենայն ժողովուրդն որ մնացեալ էր ի Մասեփա. եւ զդստերս թագաւորին հանդերձ ամենայն սինլքորաւք ժողովրդեանն որ էին ի Մասեփա. զորս յանձնարարեալ էր Նաբուզարդանայ դահճապետի Գոդողիայ որդւոյ Աքիկամայ։ եւ կանխեաց Իսմայէլ որդի Նաթանայ ընդ առաւաւտս, եւ գնաց յայն կոյս առ որդիսն Ամովնայ։