Երեմիայի մարգարեության մեկնություն 41:17

Ա. Լոպուխին

«Եվ գնացին ու մնացին Քամաամ բնակավայրում՝ Բեթլեհեմի մոտ, որպեսզի գնան-մտնեն Եգիպտոս»։ (Սինոդական թարգմ.) [17]
     
     «Քամաամ»-ը մի անհայտ վայր է։ Քամաամ անունը (ըստ եբրայերեն տեքստի) հանդիպում է նաև Բ Թագա. 19:38 համարում։ Այստեղ հավանաբար տրվում է Դավթին հավատարիմ եղած Բերզելլի որդու անունը, որը կարող էր պարգևատրված լինել Բեթղեհեմի մերձակայքում գտնվող մի հողակտորով: Դեպի Եգիպտոս ճանապարհորդության համար պաշարներ հավաքելու նպատակով հրեաներն այստեղ կանգ առան:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 41:11
-----------------------------------

[17](Էջմիածին թարգմ.) գնացին ու կանգ առան Բերութքամամ երկրում, Բեթղահէմի դիմաց, որպէսզի քաղդէացիների երկիւղից անցնեն գնան Եգիպտացիների երկիրը
(Արարատ թարգմ.) Եվ գնացին ու մնացին Բեթլեհեմի մոտ գտնվող Քամաամում, որպեսզի գնան մտնեն Եգիպտոս քաղդեացիների պատճառով։
(Գրաբար) եւ գնաց։ եւ նստան յերկրին Բերութքամայ հանդէպ Բեթղահէմի, երթալ մտանել յերկիրն Եգիպտացւոց։