Երեմիայի մարգարեության մեկնություն 43։9

Ա. Լոպուխին

«Ձեռքերումդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաքցրո´ւ շաղախված կավի մեջ, որը փարավոնի տան մուտքի մոտ է՝ Տափնիսում, հրեաների աչքի առաջ»։ (Սինոդական թարգմ.) [9]
     
     Կոխոտված կավը։ Այստեղ դրված եբրայերեն «malat» բառը ավելի ուշ (հետաստվածաշնչյան)  ժամանակի եբրայերենում նշանակում է աղյուսներից պատրաստված «մայթ»: Եթե ​​ենթադրենք, որ Երեմիան իր ժողովրդի մի քանի ներկայացուցիչներով կանգնած էր փարավոնի պալատի առջև այն ժամանակ, երբ պալատի դիմացի հրապարակը ծածկում էին աղյուսներով, ապա շատ հնարավոր է, որ նա այստեղ կարող էր աննկատ կերպով աղյուսների տակ մի քանի քար դնել:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:8

-------------------------------------
[9](Էջմիածին թարգմ.) «Դու մեծ» մեծ քարե՛ր վերցրու, թաղի՛ր Տափնասում, աղիւսատան թաքստոցի մէջ, Փարաւոնի ապարանքի մուտքի մօտ՝ ի տես Յուդայի երկրի մարդկանց,
(Արարատ թարգմ.) «Ձեռքդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաղի՛ր շաղախի մեջ, որ փարավոնի տան մուտքին է՝ Տափնասում, Հուդայի մարդկանց աչքի առաջ։
(Գրաբար) Առ դու քեզ քարինս մեծամեծս, եւ թաղեա զնոսա յաղիւսադրանն թաքըստեան, ի մուտս ապարանիցն փարաւոնի ի Տափնաս առաջի արանցդ Յուդայ,