Սուրբ Եփրեմ Ասորի
Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից:
«Մովաբը պիտի ամաչի Քամոսից»՝ իր կուռքից։ Եսայիան մովաբացիների աստծուն Բելփեգոր է անվանում: Սողոմոնը տաճար կառուցեց նրա համար, իսկ Հովսիան ավերեց այն: Բայց այս համր ու անհոգի կուռքը չէր կարող օգնել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր երկրպագուներին:
Ա. Լոպուխին
«Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց Բեթելից` իր ապավենից»։ (Սինոդական թարգմ.) [13]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
------------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից:
(Արարատ թարգմ.) Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց իր ապավեն Բեթելից։
(Գրաբար) եւ ամաչեսցէ Մովաբ ի Քամովսայ, որպէս ամաչեաց տունն Իսրայէլի ի Բեթելայ յուսոյն իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: