Երեմիայի մարգարեության մեկնություն 51։7

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, դրա համար էլ շարժուեցին ազգերը,
     
     Եթե ​​ոսկե բաժակը Տիրոջ ձեռքում է, ապա ինչո՞ւ է պատժվում: Քանի որ նա ավելի շատ պատժեց և վրեժ լուծեց (քան անհրաժեշտ էր):  Նա ուժեղ էր Իմ միջոցով:
     

Թեոդորոս Կյուրացի

Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, դրա համար էլ շարժուեցին ազգերը,
     
     Նաև երանելի Դանիելը, Նաբուգոդոնոսորի երազը մեկնելով, ասաց, որ «ոսկե գլուխը» Բաբելոնի թագավորն է  (Դանիել. 2:28): Եվ այստեղ մարգարեն իր անձի միջոցով այլ ազգերի համար սահմանված պատիժն անվանեց  «ոսկի բաժակ»:
     

  Ա. Լոպուխին

«Բաբելոնը ոսկե բաժակ էր Տիրոջ ձեռքին, որն արբեցնում էր ամբողջ երկիրը. ժողովուրդները խմեցին նրա գինուց և խենթացան» (Սինոդական թարգմ.) [7]
     
     Ոսկին ցույց է տալիս Բաբելոնում եղած կյանքի շքեղությունը, որը վայելում էին Բաբելոնի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող տարբեր ազգերը: Նրանք խմեցին Բաբելոնի բաժակից և վարակվեցին նրա չարությամբ: Դրա համար նրանք պետք է կիսեն նաև նրա պատիժը:
     
ՏՏե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

----------------------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, դրա համար էլ շարժուեցին ազգերը,
(Արարատ թարգմ.) Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։
(Գրաբար) Բաժակ ոսկի Բաբելովն ի ձեռին Տեառն, որ արբուցանէ զամենայն երկիր ի գինւոյ իւրմէ. արբին հեթանոսք, վասն այնորիկ շարժեցան ազգք։