Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկուեց, թողնենք նրան եւ իւրաքանչիւրս գնանք մեր երկիրը, որովհետեւ նրա դատաստանը մինչեւ երկինք հասաւ, բարձրացաւ մինչեւ աստղերը,
Բաբելոնն այն բանի համար է այստեղ Երուսաղեմ կոչվում, քանի որ սուրբ քաղաքը փորձում էր ընդօրինակել դրան և ոչնչով չէր տարբերվում հեթանոսական երկրներից՝ ո՛չ կյանքի սովորական ձևով, ո՛չ օրենքի հանդեպ անհարգալից վերաբերմունքով, ո՛չ էլ մարգարեական առաջնորդության օգուտները չճանաչելով:
Այսպիսով՝ պարզվում է, որ Աստծո բարկությունից անտանելի տառապած և վերքերով ծածկված հրեա ժողովուրդը, ամբողջովին կործանված անբուժելի հիվանդ է, և նրանց օգնելու ոչ մի տարբերակ չկա: Այդ պատճառով էլ աստվածային մարգարեներն ասել են. «Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկվեց, թողնենք նրան»: Քանզի թեև այն սուրբ քաղաք է կոչվում, սակայն համեմատվում է հեթանոսական Բաբելոնի հետ Քրիստոսի դեմ գործած մեծագույն հանցանքի պատճառով կամ էլ այն պատճառով, որ այն ձեռագործներով (այսինքն` մարդու ձեռքով պատրաստված կուռքերով) էր լցվել, ուստի Նա ոչ մի կերպ չի զիջի Բաբելոնին, որն անվանվում է տարբեր ձեռագործների երկիր:
Ա. Լոպուխին
«Մենք դարմանեցինք Բաբելոնին, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս գնա´նք մեր երկիրը, որովհետև նրա վերաբերյալ դատաստանը հասավ երկնքին և բարձրացավ մինչև ամպերը»։ (Սինոդական թարգմ.) [9]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
-----------------------------------------
[9](Էջմիածին թարգմ.) Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկուեց, թողնենք նրան եւ իւրաքանչիւրս գնանք մեր երկիրը, որովհետեւ նրա դատաստանը մինչեւ երկինք հասաւ, բարձրացաւ մինչեւ աստղերը,
(Արարատ թարգմ.) Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս մեր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հասավ և բարձրացավ մինչև ամպերը։
(Գրաբար) Բժշկեցաք զԲաբելոն, եւ նա ոչ բժշկեցաւ. թողցուք զնա եւ գնասցուք իւրաքանչիւր յերկիր իւր. զի մերձեցան մինչեւ յերկինս դատաստանք նորա. ամբարձան մինչեւ ցաստեղս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: