Երեմիայի մարգարեության մեկնություն 8:18

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

անբուժելի ցաւեր պատճառելով ձեր տարակուսած սրտերին»:
 
  «Իմ վիշտը վշտի վրա է, սիրտս թախծում է»: Ինչպես վերևում ասացինք, Յոթանասնիցը այս բառերը կապում է նախորդ համարի հետ և ստանում. «Եվ կխայթեն ձեզ,— ասում է Տերը,— անբուժելի կերպով. ձեր սրտի ցավով դուք կվշտանաք»: Եբրայերենում դա այնքան հունարեն «ὁδύνη» բառով արտահայտվող վիշտը չէ, որքան «μειδαμα» բառով արտահայտվածը։ Երկրորդ բառն էլ կարող ենք թարգմանել որպես տխուր դեմքի քողարկում  ժպիտով։ Այս խոսքերը կարող ենք համարել Երուսաղեմի կործանումը սգալու և դրա նեղություններին չդիմանալու պատճառով Աստծո անունից գաղտնաբար ասված:
 

Ա. Լոպուխին

18-19. «Ե՞րբ ես պիտի մխիթարվեմ իմ վշտի մեջ, սիրտս նվաղել է իմ մեջ»։ [18] «Ահա, լսում եմ Իմ ժողովրդի դստեր աղաղակը հեռավոր երկրից. «Մի՞թե Տերը Սիոնում չէ, մի՞թե նրա թագավորը նրա մեջ չէ»։ «Ինչո՞ւ նրանք գրգռեցին Իմ բարկությունն իրենց կուռքերով` օտար, աննշան»։ (Սինոդական թարգմ.)
 
Մարգարեի վիշտը

  Մարգարեն ողբում է իր ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, նա քաջ գիտակցում է Աստվածյի նկատմամբ  հրեաների գործած ամբողջ մեղքը։
---------------------------------------
[18] (ԱԷջմիածին թարգմ.) անբուժելի ցաւեր պատճառելով ձեր տարակուսած սրտերին»:
(Արարատ թարգմ.) Իմ վիշտն անդարմանելի է, սիրտս նվաղել է իմ մեջ։
(Գրաբար) եւ յանբժշկական ցաւս սրտից ձերոց տարակուսելոց։