Սուրբ Եփրեմ Ասորի
Պիտի չորացնեն արեւի տակ, լուսնի եւ բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զօրութիւնների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց յետեւից ընթացան եւ որոնց ապաւինեցին ու երկրպագեցին: Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշաւակ են լինելու
Հուդայի մահացած թագավորների մարմինները այրվել էին, ինչպես երևում է թագավորների պատմությունից (Բ Մնաց․ 16:14, 21:19), սակայն մարմինների այրվելուց հետո մնացած մոխիրն ու ոսկորները թաղվել են իրենց նախնիների գերեզմաններում: Այսպիսով` մարգարեն ասում է, որ բաբելոնացիները գերեզմաններից հանելու են թագավորների ոսկորները և գցելու են արևի տակ, այսինքն՝ բաց տեղում: Նման պատժով Ճշմարտությունը վրեժ է լուծում այն ամբարիշտներից, որոնք անմտորեն սիրել են արևը, լուսինը և աստղերը, իսկ մահից հետո երկնային լուսատուները երես կդարձնեն և կգարշեն նրանցից:
Ա. Լոպուխին
«Եվ դրանք կփռեն արեգակի և լուսնի առաջ ու երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց նրանք սիրեցին և որոնց ծառայեցին ու որոնց հետևեցին, որոնց փնտրեցին և որոնց երկրպագեցին. նրանց չեն հավաքի ու չեն թաղի. նրանք կեղտ պիտի լինեն երկրի վրա»։ (Սինոդական թարգ․)[2]
«Արևի և լուսնի առաջ»: Մահացած հրեաները ծառայում էին այս լուսատուներին, և այժմ ո՛չ արևը, և ո՛չ էլ լուսինը ի վիճակի չէին պղծությունից պաշտպանելու իրենց երկրպագողների աճյունները:
--------------------------------
[2] (Էջմիածին թարգմ․) Պիտի չորացնեն արեւի տակ, լուսնի եւ բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զօրութիւնների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց յետեւից ընթացան եւ որոնց ապաւինեցին ու երկրպագեցին: Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշաւակ են լինելու
(Արարատ թարգմ․) և կփռեն արեգակի առաջ, լուսնի առաջ և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին և ծառայեցին, որոնց հետևեցին, որոնց փնտրեցին և երկրպագեցին. ո՛չ պիտի հավաքվեն, ո՛չ էլ թաղվեն, կեղտի պես պիտի լինեն երկրի երեսի վրա։
(Գրաբար) եւ ցամաքեցուսցեն յարեւու, եւ ընդ լուսնով, եւ ընդ ամենայն աստեղբք, եւ առաջի ամենայն զաւրութեանց երկնից զոր սիրեցինն՝ եւ որոց ծառայեցինն, եւ որոց զհետն գնացին, եւ յորս ապաստան լինէին, եւ երկիր պագանէին նոցա։ ոչ կոծեսցին, եւ ոչ լայցեն, այլ ի նշաւակ եղիցին ի վերայ երեսաց երկրի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: