Երեմիայի մարգարեության մեկնություն 9:17

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

17-18. Թող ստիպեն, թող ողբան ձեզ վրայ: Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտեւանունքները ջուր հոսեցնեն: Թող ստիպեն, թող ողբան ձեզ վրայ: Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտեւանունքները ջուր հոսեցնեն:
 
    Ապագա գերության և Երուսաղեմի ոչնչացման պատճառով հրամայում է եղերամայրեր կանչել,  որոնք, վշտալի դեպքերում, սովորաբար մարդկանց աղիողորմ լացելու, ողբալու և ձեռքերով իրենց նախաբազուկներին հարվածելու էին դրդում: Այս սովորույթը դեռևս պահպանվում է Հրեաստանում. գզգզված մազեր և մերկ կուրծք ունեցող կանայք, ողբեր երգելով, բոլորին լալու էին դրդում։ Աստված կամ մարգարեն, կարեկցանքի միջոցով ինքն իրեն կապում է ժողովրդին ՝ ասելով, որ այն ամենը, ինչ կրում է ժողովուրդը, կրում և զգում է նաև ինքը: Իսկ ինչ վերաբերում է «Սիոնից լսվող լացի ձայնը» արտահայտությանը, ապա հետագայում է բացատրվում, թե դա  ինչ ձայն է:
   

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և կանչե՛ք եղերամայրերի, որպեսզի նրանք գան. ուղարկե՛ք այդ գործում հմուտ կանանց, որպեսզի նրանք գան»»։ (Սինոդական թարգմ․) [17]