Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
«Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպէս աղեղ. ստութի՛ւնը եւ ոչ թէ հաւատքը զօրացաւ երկրի վրայ, որովհետեւ նրանք չարութիւնից չարութիւն գնացին եւ ինձ չճանաչեցին, - ասում է Տէրը:
Մեղավորները մի չարիքից մյուս չարիքին էին անցնում, երբ կուռքը կուռքով էին փոխարինում և մեղքերից մեղք կամ էլ աղետների պաշարումից գերության էին անցնում: Սրբերի մասին ասվում է. «Զորությունից զորության պիտի ընթանան» (Սաղմոս. 83։8), իսկ մեղավորների մասին. «Չարիքից չարիքի են անցնում»։ Բոլոր աղետների պատճառն այն է, որ նրանք չեն ճանաչում Տիրոջը, որ հավատուրացների կույտ են, իսկ իրենց լեզուն զինվորական աղեղների պես լարել են հայհոյելու համար, և ամրացել են երկրի վրա, որպեսզի արժանի լինեն լսելու «հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. 3:19)։
Սուրբ Եփրեմ Ասորի
«Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպէս աղեղ. ստութի՛ւնը եւ ոչ թէ հաւատքը զօրացաւ երկրի վրայ, որովհետեւ նրանք չարութիւնից չարութիւն գնացին եւ ինձ չճանաչեցին, - ասում է Տէրը:
«Նրանց լեզուները սրված էին ստով» և ոչ թե հավատով: «Եվ ամրացան երկրի վրա, որովհետև չարությունից մեկ այլ չարության անցան և ինձ չճանաչեցին»,– ասում է Տերը: Մարգարեն դատապարտում է հարուստների հպարտությունը և նրանց` ամբարիշտության մեջ արմատավորված սիրտը, որովհետև նրանք ստին սուտ էին ավելացնում և անընդհատ ոտնահարում էին աղքատներին: Հետևաբար, ցույց է տալիս, որ նրանց էլ նույն կերպ ոտնակոխ կանեն, և նրանք, եգիպտական աղետներից ազատվելով, բաբելոնյան գերության մեջ կընկնեն:
Ա. Լոպուխին
««Ինչպես աղեղ նրանք իրենց լեզուները լարում են ստի համար, երկրի վրա զորանում են անարդարությամբ. որովհետև մի չարիքից մյուսն են գնում և Ինձ չեն ճանաչում», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ․) [3]
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: