Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ այն օրը պիտի կործանվի այն, և այդ ժամանակ հոտի խեղճ ոչխարները, որոնք սպասում էին Ինձ, պիտի ճանաչեն, որ սա Տիրոջ խոսքն է»։ (Սինոդական թարգ․) [11]
   
    Բարի Հովվի այս գործը ճիշտ է ըմբռնում ոչխարների միայն մի` հնազանդ ու խոնարհ մասը, որոնք դրանից հետո հասկանում են բարի Հովվի աստվածային առաքելության ճշմարտությունը և լիովին հանձնվում են Նրան, ինչն էլ նրանց փրկում է ապստամբ ոչխարներին պատուհասած կործանումից:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այդ ուխտը պիտի խզուի այն օրը, եւ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հօտերը, քանզի սա Տիրոջ խօսքն է:
(Արարատ թարգ․) Եվ այն խզվեց նույն օրը, և այսպես հոտի թշվառները, որոնք ինձ էին դիտում, ճանաչեցին, որ սա Տիրոջ խոսքն է։
(Գրաբար) եւ ցրուեսցի յաւուր յայնմիկ։ Եւ ծանիցեն քանանացիքն զխաշինս պահեստի իմոյ, զի բան Տեառն է։