Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
2-3․ «Ահա Ես Երուսաղեմը պիտի դարձնեմ մոլեգնության գավաթ բոլոր շրջակա ժողովուրդների համար, և նաև Հուդայի համար՝ Երուսաղեմի պաշարման ժամանակ»։ [2] «Եվ կլինի այն օրը, որ Ես Երուսաղեմը ծանր քար պիտի դարձնեմ բոլոր ժողովուրդների համար. բոլոր նրանք, ովքեր այն բարձրացնեն, ծանր վնաս պիտի կրեն, և երկրի բոլոր ազգերը նրա դեմ պիտի հավաքվեն»։ (Սինոդական թարգ․)
Այս գլխի թեման Աստծու ընտրյալ ժողովրդի դեմ հեթանոսների պայքարն է: Մարգարեն նկարագրում է Հուդայի և Երուսաղեմի դեմ ուղղված հեթանոս ժողովուրդների ծրագրերի ձախողումը և դրանց՝ հենց իրենց համար կործանարար հետևանքները: Իր հանդեպ թշնամաբար տրամադրված ժողովուրդներով շրջապատված Երուսաղեմը նրանց համար պիտի դառնա «մոլեգնության գավաթ»։ Երուսաղեմի դեմ պայքարում նրանք, ասես, այնքան պիտի հարբեն ու թուլանան, որ չեն կարողանա կանգնել իրենց ոտքերի վրա: Երուսաղեմի գլխավորությամբ ամբողջ Հուդան նպաստելու է հեթանոսների այս թուլացմանը, երբ նրանք պատերազմական գործողություններ սկսեն Երուսաղեմի դեմ, որը 3−րդ համարում համեմատվում է ծանր քարի հետ. այն բարձրացնողները միայն կջլատեն իրենց ուժերը և իրենք իրենց կվնասեն: Այսպես է լինելու այն բոլոր ազգերի հետ, որոնք հավաքվում են Երուսաղեմի դեմ պատերազմելու:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ահա ես Երուսաղէմը պիտի դարձնեմ երերուն մի շեմք այն բոլոր ժողովուրդների համար, որոնք գտնւում են նրա շուրջը. Հրէաստանում էլ այդպէս է լինելու Երուսաղէմի պաշարման ժամանակ:
(Արարատ թարգ․) «Ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։
(Գրաբար) Ահաւասիկ ես դնեմ զԵրուսաղէմ իբրեւ զսեամս շարժունս ամենայն ժողովրդոց՝ որ շուրջ զնովաւ իցեն, եւ ի Հրէաստանի եղիցի պաշարումն Երուսաղէմի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: