Ա․ Լոպուխին
4-5․ «Այն օրը»,− ասում է Տերը,− «Ես բոլոր ձիերին կատաղությամբ եմ հարվածելու, իսկ նրա հեծյալին` խելագարությամբ, իսկ Հուդայի տան վրա ուղղելու եմ Իմ հայացքը; ազգերի բոլոր ձիերին հարվածելու եմ կուրությամբ»: [4] «Եվ Հուդայի իշխանավորներն իրենց սրտերում ասելու են, թե նրանց` Երուսաղեմի բնակիչների ուժը, Զորությունների Տիրոջ` Աստծո մեջ է»: (Սինոդական թարգ․)
Տիրոջ հատուկ հովանավորության ներքո գտնվող Հուդայի համար հեթանոս ազգերի ռազմական բոլոր ուժերն անվնաս կլինեն. ձիերն ու հեծյալները ոչ միայն կորցնելու են պատերազմական գործի համար անհրաժեշտ հատկանիշները, այլ նաև խելագարության մեջ ընկնելով՝ վնասելու են իրենք իրենց: Այն ժամանակ Հուդայի առաջնորդների համար պարզ է դառնալու, որ պաշարված Երուսաղեմի բնակիչներն Աստծո օգնությամբ են զորավոր:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այն օրը ես, - ասում է Տէրը, - կատաղութեան ախտով պիտի հարուածեմ նրանց երիվարներին, նրանց հեծեալներին էլ՝ խելագարութեամբ: Բայց ես իմ աչքերը պիտի բացեմ Յուդայի տան վրայ, իսկ բոլոր ազգերի երիվարներին պիտի հարուածեմ կուրութեամբ:
(Արարատ թարգ․) Այդ օրը,- ասում է Տերը,- ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին՝ խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ասէ Տէր ամենակալ. Հարից զամենայն երիվարս տագնապաւ, եւ զհեծեալս նորա յիմարութեամբ. եւ ի վերայ տանն Յուդայ բացից զաչս իմ, եւ զամենայն երիվարս ազգաց հարից կուրութեամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: