Ա․ Լոպուխին
«Ո՞վ ես դու, մեծ լեռ, Զորաբաբելի դիմաց: Դու հարթավայր ես, և նա դուրս կբերի անկյունավոր քարը բարձր աղաղակներով. «օրհնությունն, օրհնությունն ինձ վրա է»։ (Սինոդական թարգ․)[7]
Տաճարը վերակառուցելու և գերությունից վերադարձած համայնքը վերականգնելու գործում Զորաբաբելի առջև կարծես թե հայտնվում է անհաղթահարելի դժվարությունների մի հսկայական լեռ։ Սակայն այդ լեռը հարթավայրի է վերածվելու: Տաճարի հիմքերը դնող Զորաբաբելն էլ կավարտի դրա շինարարությունը. «նա դուրս է բերելու անկյունավոր քարը» կամ էլ, ոմանց կարծիքով (Վիեննայի կանոն), համընդհանուր ուրախության աղաղակներով դնելու է բոլոր շինությունները պսակող քարը: Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, որ նախաձեռնված գործը բարեհաջող ավարտ է ունենալու և արհամարհական հայացքով են նայում կառուցվող նոր տաճարին` իբրև իր գեղեցկությամբ և զարդարանքի հարստությամբ նախագերության տաճարին զիջող մի կառույցի, թող մի կողմ թողնեն իրենց կասկածներն ու համոզված լինեն այն բանում, որ փառք է սպասում այն տաճարին, որը միգուցե չի խոստանում արտաքինից շքեղ լինել: Իբրև տաճարը կառուցող՝ Զորաբաբելի տեսքը պետք է համընդհանուր ուրախություն առաջացնի:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ո՞վ ես դու՝ մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զօրաբաբէլի առաջ, ես կը հանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»:
(Արարատ թարգ․) Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"»։
(Գրաբար) Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: