Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

6-7․ «Սև ձիերը դուրս են գալիս դեպի հյուսիսի երկիրը, սպիտակները գնում են նրանց հետևից, իսկ պուտավորները գնում են դեպի հարավի երկիրը»։ [6]«Եվ ուժեղները դուրս եկան ու ձգտում էին գնալ, որ շրջեն երկրով։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրով»։ Եվ նրանք անցան երկրով»։ (Սինոդական թարգ․)
   
   Ութերորդ տեսիլքը սերտ նմանություն ունի նաև մարգարեի երկրորդ տեսիլքի հետ: Այնտեղ ներկայացվող չորս եղջյուրները և չորս արհեստավորները խորհրդանշում են աշխարհի բոլոր հեթանոս երկրներն ու նրանց պատուհասած աղետները: Այստեղ մասնավոր կերպով հիշատակվում են հյուսիսի երկիրը, որի ներքո ընդունված է հասկանալ Բաբելոնը, և հարավի երկիրը, որը խորհրդանշում է Եգիպտոսը: Ըստ Կորնիլի՝ «Եգիպտոսն ու Բաբելոնը մշտապես ներկայանում են որպես Տեր Աստծու հանդեպ թշնամաբար հանդես եկող զույգ տերություններ» (S. 167, Köhler. Der Weissagungen Sacharjas.., SS. 185, 187, 188)․ սակայն մյուս երկրներն էլ անմասն չեն մնում Աստծու բարկությունն իրականացնողների այցելությունից (տե՛ս 7−րդ համար):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր, սպիտակ ձիերինը՝ նրա յետեւից,
(Արարատ թարգ․) Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք, իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։
(Գրաբար) Յորում էին ձիքն սեաւք, ելանէին ընդ երկիր հիւսւսոյ. եւ սպիտակքն ելանէին զհետ նոցա,