Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
5-6․ «Ասկալոնը դա կտեսնի ու կսարսափի, Գազան սաստիկ կդողա, և Ակկարոնը ևս, որովհետև նրա հույսը պիտի ամոթով մնա․ Գազայում այլևս թագավոր չի լինելու, իսկ Ասկալոնը կամայանա»։ [5]«Ազոտոսում օտար ցեղ պիտի բնակվի, և Ես պիտի կործանեմ փղշտացիների ամբարտավանությունը»։ (Սինոդական թարգ․)
Հաջորդիվ թվարկվում են փղշտացիների մի շարք քաղաքներ, որոնցից յուրաքանչյուրին առանձին−առանձին տարբեր աղետներ են սպառնում, որոնք, ըստ էության, վերաբերում են նաև բոլորին ընդհանրապես: Ընդ որում՝ յուրաքանչյուր առանձնահատուկ հատկանիշ ավելի հստակ է դարձնում մարգարեի կողմից հիշատակվող քաղաքների վերջնական կործանման մատնանշումը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ասկաղոնը պիտի տեսնի դա եւ սարսափի, Գազան սաստիկ պիտի մորմոքուի, Իսկ Ակկարոնը, իր գործած յանցանքների պատճառով, պիտի տագնապի ամօթահար: Գազայից վերանալու է թագաւորը, Ակկարոնը պիտի լինի անբնակ:
(Արարատ թարգ․) Ասկաղոնը պիտի տեսնի և վախենա, Գազան սաստիկ պիտի գալարվի, և Ակկարոնը ևս, որովհետև հույսը ամոթահար պիտի լինի. Գազայից պիտի կորչի թագավորը, և Ասկաղոնը չպիտի բնակեցվի։
(Գրաբար) Տեսցէ Ասկաղոն եւ երկիցէ. եւ Գազա՝ մորմոքեսցի յոյժ. եւ Ակկարոն՝ զի յամաւթ եղեւ ի վերայ յանցանաց իւրոց. եւ կորիցէ թագաւոր ի Գազայ. եւ Ակկարոն մի բնակեսցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: