Ա․ Լոպուխին
Թրթուրի մնացորդները մորեխը կերավ, մորեխի մնացորդները ջորյակը կերավ, և ջորյակի մնացորդները կերավ երևիլը: (Սինոդական թարգ․)[4]
Խոսելով մորեխների կողմից երկրի ամայացման մասին՝ 4−րդ համարում մարգարեն օգտագործում է մորեխի չորս տարբեր անուններ՝ «գազամ» (թրթուր), «արբե» (մորեխ, սլավոներեն՝ «պռուզի»), «իյլեք» (ջորեակ, սլավ.՝ «մշիցի») և «հասիլ» (երևիլ, հունարեն՝ «ἐρυδίβη», սլավոներեն՝ «սիպլևե»): Այս չորս անվանումների մեջ շատ մեկնաբաններ (հին հրեաները, Կիմխը և Կալվինը) այն բանի մատնանշումն են տեսնում, որ մորեխը, ըստ մարգարեի, չորս տարի անընդմեջ ամայացրել է Հուդայի երկիրը․ ընդ որում՝ մի տարում անվնաս մնացած բուսականությունը վնասվում էր հաջորդ տարում: Ըստ այլ մեկնաբանների (Կրեդներ)՝ մարգարեն նկատի ունի, որ երաշտը տևել է ոչ թե չորս, այլ մեկ տարի: Մորեխի չորս անվանումները միայն դրա զարգացման աստիճանն են ցույց տալիս․ «գազամ՝ газам»−ը ամբողջովին զարգացած մորեխն է, «արբե՝ арбе»−ն և «իյլեք՝ йэлэк»−ը՝ դեռ թրթուրի տեսք ունեցող մորեխն է, իսկ «խասիլ՝ хасиль»−ը՝ թևավոր մորեխը: «Գազամ», «արբե», «իյլեք» և «խասիլ» բառերի զարգացման ստուգաբանական քննությունը որևէ բնութագրական հատկության մասին մատնանշում չի պարունակում, և հազիվ թե կարող է ցույց տալ մորեխի չորս տարբեր տեսակները կամ դրա զարգացման չորս աստիճանները (Հովել. 2:25): Աստվածաշնչում «արբե», «իյլեք» և «խասիլ» բառերը օգտագործվում են որպես նույն իմաստն ունեցող եզրույթներ (Բ Օր. 28:38; Սաղմ. 14:34, Նավ. 3:15, Գ Թագ. 8:77, Բ Մնաց. 6:28, Սաղմ. 77:46, Ես. 33:4): Լավագույն էկզեգետների կարծիքով (Գենգստենբերգ, Քեյլ) մարգարեն մորեխի տարբեր անունները օգտագործում է որպես դրա հիմնական՝ «արբե» անվան բանաստեղծական մակդիրներ: Այս կերպ, մարգարեն ցանկանում է առավել վառ պատկերել մորեխի պատճառած մեծ ավերածությունները:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Թրթուրից մնացածները մորեխը կերաւ, մորեխից մնացածները կերաւ ջորեակը, եւ ջորեակից մնացածները կերաւ բուսակեր ճիճուն:
(Արարատ թարգ․)Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, ջորյակից մնացածը գրվիճը կերավ»։
(Գրաբար)Զմնացորդս թրթրոյ եկեր մարախ, և զմնացորդս մարախոյ՝ եկեր ջորեակ, և զմնացորդս ջորեկի եկե՛ր երևիլ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: