Հովելի մարգարեության մեկնություն 2:16

Ա․ Լոպուխին

Հավաքե՛ ժողովրդին, հրավիրե՛ք ժողով, հրավիրե՛ք ծերերին, հավաքե՛ք պատանիներին և գրկի երեխաներին, թող փեսան դուրս գա իր սենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից: (Սինոդական թարգ․)[16]
   
   «Հրավիրե՛ք  ծերերին» հատվածը Յոթանասնիցում անհաջող է թարգմանվել՝ «ἐκλέξασθε πρεσβ»: Սլավոներենում «ընտրե՛ք  ծերերին» է։ Այստեղ խոսքը բոլորի, մինչև իսկ գրկի երեխաների, հավաքման և ոչ թե ներկայացուցիչների ընտրության մասին է: «Պատանիներ և գրկի երեխաներ» («օլալիմ վէիոնէկե−олалим вэйонэке»)  բառերի փոխարեն սլավոներենում «երեխաներ և ծծկեր մանուկներ» է:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) սուրբ ժողո՛վ գումարեցէք, ընտրեցէ՛ք ծերերին, հաւաքեցէ՛ք կաթնակեր երեխաներին, թող փեսան դուրս գայ իր սենեակից եւ հարսը՝ առագաստից:
(Արարատ թարգ․)ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։
(Գրաբար)ժողովեցէ՛ք զժողովուրդսդ. սրբեցէ՛ք զեկեղեցի. ընտրեցէ՛ք զծերս. ժողովեցէ՛ք զտղայս ստնդիացս. ելցէ՛ փեսայ ի սենեկէ իւրմէ, և հարսն յառագաստէ։