Ա․ Լոպուխին
Նրա տեսքը երիվարների տեսքի նման է, և նրանք կարշավեն հեծյալների նման. (Սինոդական թարգ․)[4]
Չորրորդ համարում արտաքին տեսքով և շարժման արագությամբ մորեխը համեմատվում է ձիու հետ: Չորրորդ համարի բացատրության ժամանակ երանելի Թեոդորոս Կյուրացին նկատում է. «Եթե որևէ մեկը ուշադիր զննի մորեխի գլուխը, ապա այն շատ կնմանեցնի ձիու գլխի: Երբ մորեխը թռչում է, արագությամբ ձիերին չի զիջում»: «Նրանք կարշավեն հեծյալների նման» արտահայտությունը Յոթանասնիցում, ինչպես նաև ռուսերեն թարգմանության մեջ, համեմատության երկրորդ մասն է և մորեխներին հեծելազորի հետ համեմատելու իմաստով է hասկացվում (եբրայերեն՝ «կէֆարաշիմ−кэфарашим», հունարեն՝ «ὡς ἱππεῖς»), սակայն ոչ թե պարզապես արշավող, այլ թշնամուն հետապնդող: Այստեղից էլ ծագում է սլավոներենի «якоже конницы тако проженут» տարբերակը: Զուգահեռությունը ավելի պահպանված կլինի, եթե «պարաշիմ−парашим» բառը թարգմանվի «ձիեր»:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կ՚արշաւեն որպէս հեծեալներ.
(Արարատ թարգ․)Նրանց տեսքը ձիերի տեսքի պես է, և ձիավորների պես պիտի արշավեն։
(Գրաբար) Իբրև զտեսի՛լ երիվարաց տեսիլ նորա. իբրև զհեծեալս արշաւեսցեն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: