Ա․ Լոպուխին
Նրա առաջ ազգերը կդողան, բոլորի դեմքերը կգունատվեն: (Սինոդական թարգ․)[6]
«Կգունատվեն» բառին եբրայերենում համապատասխանում է «կիբբեցու պարուր− киббэцу парур» արտահայտությունը: «Պարուր−парур» բառի իմաստը անհասկանալի է: Յոթանասնիցը այն «χὺτρα»՝ «կճուճ, կաթսա», իսկ «կիբբեցու−киббэцу» բայը ազատորեն է թարգմանել, այստեղից էլ ստացվել է «πᾶν προσωπον ὡς πρόσκαυμα χύτρας» (սլավոներեն՝ «аки опаление горнца») տարբերակը: Մյուսները (Դոբրոնրավով) «պարուր»−ը «զարդարանք» իմաստով են հասկանում, և մարգարեի խոսքերը «բոլոր դեմքերը կհավաքեն իրենց զարդարանքը» տարբերակով են փոխանցում: Այսպիսի ընկալմանը համապատասխանում է նաև ռուսերեն «կգունատվեն» թարգմանությունը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նրանց առաջ ազգեր կը խորտակուեն, եւ բոլոր դէմքերը կը դառնան ինչպէս սեւացած պուտուկ:
(Արարատ թարգ․)Ժողովուրդները պիտի տագնապեն նրանց առաջ, բոլորի դեմքերը պիտի գունաթափվեն։
(Գրաբար)Յերեսաց նորա խորտակեսցին ազգք, և ամենայն դէմք իբրև զայրեցած պուտան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: