Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եթե չլսեք և սրտանց չփառաբանեք Իմ անունը, - ասում է Զորությունների Տերը,- ապա ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Արդեն իսկ անիծում եմ, որովհետև չեք կամենում այդ ամենը սրտով ընդունել»: (Սինոդական թարգ․) [2]
Տե՛ս Մաղաքիայի մարգարեության մեկնություն գլուխ 2:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եթե չլսեք և սրտանց իմ անունը չփառաբանեք,- ասում է Զորքերի Տերը,- այն ժամանակ ես ձեր վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ դրանք, քանի որ դուք սրտանց այդ չեք անում։
(Արարատ թարգ.) Եթե չլսեք և սրտանց իմ անունը չփառաբանեք,- ասում է Զորքերի Տերը,- այն ժամանակ ես ձեր վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ դրանք, քանի որ դուք սրտանց այդ չեք անում։
(Գրաբար) եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ. առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զաւրհնութիւնս ձեր՝ եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զաւրհնութիւնս ձեր, եւ մի եղիցի ի մէջի ձերում. զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: