Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Հուդան գործում է ուխտազանցորեն, և պղծություն է կատարվում Իսրայելում ու Երուսաղեմում, որովհետև Հուդան անարգեց Տիրոջ սրբությունը, որ Նա սիրում էր, և ամուսնացավ օտար աստծու դստեր հետ»։ (Սինոդական թարգ․) [11]
Օրենքի նման խախտման օրինակ էր հրեաների ամուսնությունը հեթանոս կանանց հետ, ինչն Օրենքով խստիվ արգելված էր (Ելք 34։11−16)։
«Իսրայել» ասելով այստեղ նկատի չունի Իսրայելի թագավորությունը, որն այդ ժամանակ արդեն գոյություն չուներ, այլ ընդհանրապես ցույց է տալիս հրեա ժողովրդին, ինչպես այն ներկայացված էր Երուսաղեմի համայնքի կողմից։
«Տիրոջ սրբությունը», այսինքն` «հայրերի ուխտը», որի մասին խոսվեց վերևում (10-րդ համար)։
«Օտար աստծու դուստր». քանի որ հրեաները Տեր Աստծու որդիներն էին, հեթանոս կանայք ևս մարգարեի պատկերացմամբ ներկայացվում եմ որպես աստծու դուստրեր, սակայն ոչ հրեաների, այլ մեկ ուրիշ՝ օտար աստծու (հմմտ. Բ Օր․ 32։19, Թվ․ 21։29)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Լքուեց Յուդայի երկիրը, գարշելի բաներ արուեցին Իսրայէլում եւ Երուսաղէմում, որովհետեւ Յուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբութիւնները նրանց ձեռքով, ում սիրեց, եւ յարեց օտար աստուածներին:
(Արարատ թարգ.) Հուդան անհավատարմություն արեց, և Իսրայելի ու Երուսաղեմի մեջ գարշություն գործվեց. Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որը նա սիրում է, և ամուսին եղավ օտար աստծու դստերը։
(Գրաբար) Լքաւ Յուդայ, գարշելիք գործեցան յԻսրայէլի եւ յԵրուսաղէմ, զի պղծեաց Յուդա զսրբութիւնս Տեառն ի ձեռաց այնոցիկ՝ զոր սիրեացն. եւ հարաւ յաստուածս աւտարս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: