Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Քանզի Ես Տերն եմ, Ես չեմ փոփոխվում. այդ պատճառով դուք՝ Հակոբի որդիներդ, չեք կործանվել»։ (Սինոդական թարգ․) [6]
Տերը միշտ հավատարիմ է Իր խոստումներին։ Այդ պատճառով հրեաները, որոնց նախահայրերին Տերը խոստացել էր պահպանել նրանց սերունդները, շարունակում են գոյություն ունենալ, թեպետ իրենց գործած վիրավորանքների համար, որոնք հասցվում էին Տեր Աստծուն, վաղուց արժանի էին ոչնչացման։ (Տիխոմիրովը, որոշ չափով ճշգրտելով եբրայերեն տեքստը, թարգմանում է․ «Իսկ դու՛ք, Հակոբի՛ որդիներ, հետ չեք մնում ձեր հայրերի անիրավություններից»)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ահա ես եմ ձեր Տէր Աստուածը եւ չեմ փոխուի:
(Արարատ թարգ.) «Որովհետև ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։
(Գրաբար) Զի ես եմ Տէր Աստուած ձեր, եւ ոչ փոխիմ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: