Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Բոլոր տասանորդները բերեք գանձատուն, որպեսզի Իմ տանը պաշար լինի, և թեկուզ դրանում փորձեք Ինձ,- ասում է Զորությունների Տերը. - մի՞թե ձեզ համար չեմ բացի երկնքի դռները և ձեզ վրա լիառատ օրհնություն չեմ թափի»։ (Սինոդական թարգ․) [10]
   
    Այդ անեծքը, ըստ երևույթին, երաշտի պատճառ է դառնում, որից ոչնչանում են Հուդայի երկրի ցանքերը։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ հրեաները Տեր Աստծու առաջ շտապ ուղղեն իրենց հանցանքը և տասանորդն ամբողջությամբ հասցնեն շտեմարան, այսինքն` տաճարի գանձատուն (Նեեմ․ 10։37-38), իրենց տներում դրանից ոչինչ չթողնելով, ինչպես ակնհայտորեն արվում էր այն ժամանակ։ Դրանից հետո Տերն անձրև կուղարկի չորացած երկրի վրա։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կը լինի, ե՛տ կանգնէք դրանից, - ասում է ամենակալ Տէրը: Մի՞թէ չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ իմ օրհնութիւնը լիառատ չեմ թափում ձեզ վրայ:
(Արարատ թարգ.) Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։
(Գրաբար) Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայն ի շտեմարանս ձեր ժողովեցէք. եւ եղիցի յափշտակութիւն տանց ձերոց։ Դարձարուք այդուիկ՝ ասէ Տէր ամենակալ, եթէ ո՞չ բացից ձեզ զպատուհանս երկնից, եւ զեղից ձեզ զաւրհնութիւն իմ մինչեւ ի շատանալ։