Ա․ Լոպուխին
Լսե՛ք, բոլոր ժողովուրդնե՛ր, ուշադրություն դարձրու՛ երկիր և այն ամենը, որով այն լցված է։ Թող տեր Աստված ձեր դեմ վկա լինի, Տերը՝ Իր սուրբ տաճարից։(Սինոդական թարգ․)[2]
Մարգարեն խոսքով դիմում է բոլոր ժողովուրդներին և երկրին։ Հետագա խոսքերից պարզ է դառնում, որ մարգարեն խոսում է այն ժողովուրդների և երկրի մասին, որի դեմ որպես վկա հանդես է գալիս Աստված, այսինքն` խոսվում է ոչ թե հեթանոսական ժողովուրդների (Նովակ), այլ Իսրայելի ժողովրդի և երկրի մասին։ «Տերը՝ Իր սուրբ տաճարից»․ աստվածաշնչյան հեղինակները հաճախ են երկնքին Աստծո տաճար անվանում (Սաղմ․ 11։4, 17։7, 29։9, Ամբ․ 2։20)։ Ինչպես երևում է 4−րդ համարից, Միքիան Տիրոջ տաճարի ներքո հասկանում է Աստծո երկնային բնակարանը։ Միքիա 1։2-ում եբրայերեն «լսե՛ք, բոլոր ժողովուրդնե՛ր» բառերի փոխարեն, Յոթանասնիցում գրված է «ἀχούσατε λαὸι λόγους», որը սլավոներեն թարգմանված է «լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, այս բառերը»։ «Այն ամենը, որով այն լցված է» արտահայտությունը Յոթանասնիցը այլաբանորեն է թարգմանում և մարդկանց մասին է հասկանում, այստեղից էլ ծագում է սլավոներեն «երկիրը և նրա բոլոր բնակիչները» տարբերակը։ «Վկա» (cd) բառի փոխարեն Յոթանասնիցում «εῖς μαρτυριον» (ի վկայություն) վերացական տարբերակն է, իսկ սլավոներեն թարգմանության մեջ գրված է «հնազանդության մեջ»։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք, բոլո՛ր ժողովուրդներ,եւ թող երկիրն ու նրա բոլոր բնակիչները ունկնդրեն: Տէր Աստուածը թող լինի ձեր մէջ վկայութեան համար, Տէրը՝ իր սուրբ տնից:
(Արարատ թարգ․) Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ. ուշադի՛ր եղեք, ո՛վ երկիր և ամեն ինչ, որ նրանում է. և Տեր Աստված թող վկա լինի ձեր դեմ, Տերը՝ իր սուրբ տաճարից։
(Գրաբար) Լուարո՛ւք ժողովուրդք ամենայն. և ունկն դիցէ երկիր՝ և ամենայն բնակիչք նորա. և եղիցի Տէր Աստուած ի միջի ձերում ի վկայութիւն. Տէր ի տանէ սրբոյ իւրմէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: