Ա. Պ. Լոպուխին (†1904)
Լսեցե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը դատ ունի այս երկրի բնակիչների հետ, քանի որ երկրի վրա չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ ողորմածություն, ո՛չ էլ աստվածաճանաչողություն։ (Սինոդական թարգ.) [1]
Մարգարեի խոսքն ուղղված է Իսրայելի որդիներին, կամ էլ տասը ցեղերից կազմված թագավորության բնակիչներին։ Մարգարեն հայտարարում է, որ Տերն այս թագավորության («այս երկրի») բնակիչների հետ դատ ունի։ Այդ դատի պատճառն այն է, որ երկրի վրա չկա «ո՛չ ճշմարտություն» (emeth), այսինքն՝ անկեղծություն խոսքերում և գործերում, «ո՛չ ողորմածություն» (chesed) աղքատների և դժբախտների հանդեպ, «ո՛չ աստվածաճանաչողություն» (daath Bohim)։
Աստվածաճանաչողությունը Ովսեե մարգարեն հասկանում է ոչ միայն Աստծու գոյության և Նրա հատկությունների մասին տեսական գիտելիքների իմաստով (որովհետև այդպիսի աստվածաճանաչողություն արդեն կար), այլ Աստծուն հասու լինելու, ըմբռնելու և սիրով Նրա հետ ներքին միության, միաձուլման ձգտման իմաստով։ Այսպիսի աստվածաճանաչողության բացակայությունը պատճառ է ճշմարտության և ողորմածության բացակայության ու հանցագործությունների տարածման, որոնք մարգարեն բացահայտում ու մերկացնում է հաջորդ համարների մեջ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ.) Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, իսրայէլացինե՛ր, որովհետեւ Տէրը դատ ունի երկրի բնակիչների հետ. «Չկայ ճշմարտութիւն, չկայ ողորմութիւն եւ չկայ Աստծու ճանաչում երկրի վրայ:
(Արարատ թարգ.) Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։
(Գրաբար) Լուարո՛ւք զբանս Տեառն որդիք Իսրայէլի. զի դատաստա՛ն Տեառն է ընդ բնակիչս երկրի. զի ո՛չ գոյ ի նոսա ճշմարտութիւն, և ո՛չ ողորմութիւն, և ո՛չ գիտութիւն Աստուծոյ ի վերայ երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: