Ա. Պ. Լոպուխին (†1904)
Սամարիայի բնակիչները պիտի սարսափեն Բեթավանի հորթի համար, ժողովուրդը պիտի սգա նրա համար, և նրա քրմերը, որոնք ուրախանում էին նրանով, կարտասվեն նրա փառքի համար, որովհետև այն պիտի հեռանա նրանից։ (Սինոդական թարգ․)[5]
Աղետի օրերին Բեթավանի (Բեթելի) հորթը ոչ միայն չի օգնի ժողովրդին, այլև հենց ինքը պիտի դառնա մտահոգության և լացի առարկա։ «Հորթի համար», եբրայերեն տեքստում «egeloth»՝ հորթերի համար (հոգնակի թիվ, իգական սեռ՝ անորոշ, վերացական հասկացության արտահայտման համար), հորթի ծառայելու համար։ «Կարտասվեն նրա փառքի համար («kebodo»), որովհետև այն պիտի հեռանա նրանից»․ եբրայերեն՝ «kebod» (փառք) բառը որոշ մեկնիչներ (Հիտցիգ, Գոոնակեր) ոչ առանց հիմքի հասկանում են Բեթելի սրբարանի գանձերի իմաստով, որոնք տրվել են թշնամուն։
5−րդ համարի հունարեն և սլավոներեն տեքստերը եբրայերեն տեքստից մի շարք տարբերություններ ունեն․ եբրայերեն «gur» բառը, որը («լէ» մասնիկի հետ) նշանակում է «վախենալ, սարսափել», Յոթանասնիցը թարգմանել է «παροικήσουσι» (սլավոներեն՝ «չարախնդալ»), իսկ «kemarajv»−ը (նրա քրմերը) Յոթանասնիցը ընթերցել է «kemararu» («ինչպես զայրացրին»), այստեղից էլ գալիս է սլավոներեն «և ինչպես զայրացրին նրան, կչարախնդան նրա փառքի վրա» տարբերակը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ովնի տան հորթի պէս պանդուխտ կը դառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս որ դառնացրին նրան, ոտնակոխ կը լինեն նրա փառքի համար, քանի որ գերուեցին նրա կողմից:
(Արարատ թարգ․) Ովնի տան հորթի պէս պանդուխտ կը դառնան Սամարիայի բնակիչները, որովհետեւ նրա ժողովուրդը սուգ արեց նրա վրայ. եւ ինչպէս որ դառնացրին նրան, ոտնակոխ կը լինեն նրա փառքի համար, քանի որ գերուեցին նրա կողմից:
(Գրաբար) որթուն տա՛նն Ովնայ։ Եւ եղիցին պանդո՛ւխտք բնակիչք Շամրնի. զի սո՛ւգ առ ժողովուրդ նորա ի վերայ նորա. և որպէս դառնացուցին զնա, ոտնհա՛ր լիցին ի վերայ փառաց նորա. Զի գերեցա՛ն ի նմանէն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: