Ա. Պ. Լոպուխին (†1904)
3-4․ Ձեզ հետ վերցրե՛ք աղոթական խոսքերը և Տիրոջը դիմե՛ք, ասացե՛ք Նրան․ «Վերցրո՛ւ ամեն տեսակ անօրենություն, ընդունի՛ր բարությամբ, և մենք մեր շուրթերով զոհ կմատուցենք։ [3] Ասորեստանն այլևս մեզ չի փրկի, այլևս ձի չենք նստի և մեր ձեռքի գործին այլևս չենք ասի՝ մեր աստվածներ, որովհետև Քոնն է ողորմությունը որբերի հանդեպ»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն մատնանշում է, թե հատկապես ինչպիսին պետք է լինի Տեր Աստծուն ուղղված ժողովրդի դիմումը։ «Ձեզ հետ վերցրե՛ք խոսքերը»․ այսինքն՝ աղոթքի խոսքերը, մեղքերի զղջման անկեղծ խոսքերը և ներման խնդրանքի աղոթքները։
«Բարությա՛մբ ընդունիր, «vekach tov», «ընդունի՛ր բարությունը, այսինքն, հավանաբար, այն բարությունը, որ մենք՝ դիմողներս, ցանկանում ենք Քեզ մատուցել, հատկապես մեր շուրթերի զոհաբերությունները» (Բրոդովիչ)։
Ըստ մարգարեի՝ Իսրայելի դարձն առ Աստված պետք է կայանա նաև այն բանում, որ ժողովուրդը ոչ թե ասորեստանցիների կամ էլ ռազմական ուժի (ձիերի) վրա հույս դնի, այլ ապավինի միայն Տեր Աստծուն և չծառայի կուռքերին։
«Քոնն է ողորմությունը որբերի հանդեպ»․ այստեղ է զղջման ցանկությունը և ներման հույսը։ Բնագիր տեքստից Յոթանասնիցի շեղումը ուրիշ թարգմանություններով չի հաստատվում։ Սլավոներեն տեքստի «կարող ես ներել մեր մեղքերը» բառերը (տե՛ս համար 3) ընթերցվում են մի քանի հունարեն ձեռագրում և կարող են ուշ շրջանի հավելում համարվել։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Առէ՛ք այս խօսքերը ձեզ հետ, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ ասացէ՛ք նրան. «Դու կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որ անիրաւութիւն չանենք, այլ բարին ընդունենք եւ հատուցենք քեզ մեր շրթունքների պտուղը. - եւ ձեր սրտերը բարութեան մէջ կը գտնեն:
(Ովսեե 14։2․ Արարատ թարգ․) Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։
(Գրաբար) Առէ՛ք ընդ ձեզ բանս՝ և դարձարո՛ւք առ Տէր Աստուած ձեր. և ասացէ՛ք ցնա. Կարօ՛ղ ես թողուլ զմեղս մեր զի մի՛ առնուցուք անիրաւութիւն, այլ ընդունիցիք զբարիս. և հատուսցուք զպտուղ շրթանց մերոց. և վայելեսցեն ի բարութեան սիրտք ձեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: